հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զախարովան Գերմանիայի ԱԳ նախարարին խորհուրդ է տվել գնել քարտեզ, պատմության դասագիրք և մաստակ

Զախարովան Գերմանիայի ԱԳ նախարարին խորհուրդ է տվել գնել քարտեզ, պատմության դասագիրք և մաստակ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի հայտարարությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ՆԱՏՕ-ին ներքաշել հակամարտության մեջ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ Զախարովայի՝ կցանկանար Բերբոքին հարցնել՝ արդյոք նա գիտի՞, որ ՆԱՏՕ-ի երկրները շրջապատել են ոչ թե ռուսական բազաները, այլ դաշինքն է ընդարձակվել դեպի արևելք՝ Ռուսաստանի պարագծի երկայնքով։

Զախարովան նաև առաջարկել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին գնել «քարտեզ, պատմության դասագիրք և մաստակ, որպեսզի նա քիչ խոսի նման անհեթեթությունների մասին»։

  • Կիսվել: