Զախարովան Դոնբասում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է ցեղասպանություն՝ Կիևի կողմից
Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները ցեղասպանություն են Կիեւի կողմից: Այս մասին НТВ-ի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Իսկ հիմա արևմտյան գործընկերները՝ ինչպես Փսակին, այնպես էլ շատ այլք, նույնիսկ պետությունների ղեկավարները, թույլ են տալիս իրենց կասկածել, որ իրավիճակն այնտեղ այն չէ, ինչի մասին մենք ասում ենք, որ այնտեղ զանգվածային թաղումներ չկան, որ դա կարող է ֆեյք լինել, որ այնտեղ իրավիճակը նման չէ ցեղասպանությանը։ Ոչ, դա իսկապես ցեղասպանության նման չէ, դա հենց ցեղասպանություն է, իսկական ցեղասպանություն։
Գուցե ոչ այնպիսի քանակական չափորոշիչների, ինչպես Աֆրիկայում, բայց, ներեցեք, արդյոք մենք քանակական պարամետրերո՞վ պետք է առաջադրենք, եթե յոթ տարի է՝ մահանում են երեխաներ, կանայք, քաղաքացիական բնակչությունը, երբ մարդիկ չգիտեն, թե ինչ է խաղաղ կյանքը, երբ նրանց համար ընկնող արկի ձայնը բացարձակապես նորմալ է՛՛,-նշել է Զախարովան