Ըստ ՌԴ ԱԳՆ տեղակալի՝ ՆԱՏՕ-ն Եվրոպայում ուժեր կտեղակայի
ՆԱՏՕ-ն 2025 թվականին կփորձարկի Եվրոպայում ուժեր տեղակայելու իր նոր ճարտարապետությունը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու նպատակով: Այս մասին «Россия 24»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Նա, մասնավորապես, նշել է. «ՆԱՏՕ-ն 2025-ին կենտրոնանալու է ուժերի տեղակայման նոր ճարտարապետության իրականացման վրա, որին հետամուտ է վերջին տարիներին՝ Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու նպատակով»:
Գրուշկոն հիշեցրել է, որ դեկտեմբերի կեսերին Բրյուսելում տեղի են ունեցել իրար հաջորդող մի շարք հանդիպումներ՝ Դաշինքի ռազմական ղեկավարության մակարդակով, որտեղ հայտարարվել է, որ ՆԱՏՕ-ն 2025 թվականի համար պլանավորել է 100 զորավարժություն, որոնք հիմնականում տեղի կունենան ՆԱՏՕ-ի արևելյան գոտում։