Ընկերները պետք է ուս ուսի տված կանգնեն. Զելենսկին՝ իր ու Մոլդովայի նախագահի մասին
Ընկերները պետք է ուս ուսի տված կանգնեն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ հանդիպման ժամանակ:
Զելենսկին սոցցանցի իր էջում, մասնավորապես, նշել է. «Այսօր Քիշնևում կարևոր հանդիպում ունեցա Մայա Սանդուի հետ։ Մենք աշխատում ենք անվտանգության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում ավելի մեծ համատեղ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ Հատկապես կարևոր է հիմա միասին լինել»:
Տեսանյութը՝ այստեղ:



