կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Յանուկովիչը դիմել է Զելենսկուն

Յանուկովիչը դիմել է Զելենսկուն

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը դիմել է պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկիին։ Յանուկովիչի խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

«Ես ուզում եմ դիմել Վլադիմիր Զելենսկիին նախագահաբար և նույնիսկ մի փոքր հայրաբար։

Վլադիմիր Ալեքսանդրովիչ, հավանաբար երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, այն մինչև վերջին ուկրաինացի կռվելու մասին չէ։

Այն անձնազոհության, սեփական հպարտության ու հավակնությունների նկատմամբ հաղթանակի մեջ է՝ հանուն մարդկանց կյանքը փրկելու։ Ձեր առաջին օրը խոստացաք դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և դրա համար ամբողջ Ուկրաինան աջակցեց ձեզ։ Դուք կարող էիք դառնալ խաղաղության նախագահ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։

Ես լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհուրդ տվողներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և խաղաղ համաձայնության գալ։

Ձեզանից դա են սպասում Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում։ Ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում ձեր գործընկերները երախտապարտ կլինեն ձեզ: «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն» (Մատթեոսի Ավետարան 5 գլուխ 9)»,- ասվում է կոչում։

Հիշեցնենք, որ Յանուկովիչը պետական դավաճանության մեղադրանքով դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։ Նախկին ղեկավարն այժմ Ռուսաստանում է։

  • Կիսվել: