երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
WhatsApp-ում նոր գործառույթ կավելանա

WhatsApp-ում նոր գործառույթ կավելանա

WhatsApp մեսենջերը կերկարաձգի տեսանյութերի ստատուսների տևողությունը 30 վայրկյանից մինչև մեկ րոպե: Այս մասին տեղեկացնում է WABetaInfo պորտալը։

Գործառույթը հասանելի կլինի Android օպերացիոն համակարգով գործող սարքերի համար։

Փորձագետները նշել են, որ նոր գործառույթից օգտվելու համար օգտատերերը պետք է թարմացնեն հավելվածը։

  • Կիսվել: