կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացվել

WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացվել

WhatsApp-ի մշակողները ցանկանում են հեշտացնել մեսենջերում սթիքերների ստեղծումը: WhatsApp-ի տարբերակներից մեկում հայտնաբերվել է գործառույթ, որը նախատեսված է  անմիջապես չատում գտնվող լուսանկարից սթիքեր ստեղծելու համար, հայտնում է WABetaInfo պորտալը։

Ըստ աղբյուրի՝ WhatsApp-ի Android-ի 2.24.6.5 կոդային համարով բետա տարբերակում հայտնաբերվել է սթիքերների խմբագրիչ, որը թույլ է ցանկացած պատկեր վերածել սթիքերի։

Դա անելու համար պարզապես պետք է բացել լուսանկարը, սեղմել «Ընտրանքներ» հրահանգը, որը նման է երեք ուղղահայաց կետերի, ապա բացվող ընտրացանկից ընտրել «Ստեղծել սթիքեր» հրահանգը: Օգտատիրոջը կառաջարկվի անմիջապես պահպանել սթիքերը կամ խմբագրել այն, որից հետո այն կարող է ուղարկել ցանկացած չատում։

Ըստ WABetaInfo-ի՝ այսպիսի մոտեցումը մեծապես կհեշտացնի և կարագացնի սթիքերների ստեղծումը։

Նախկինում այս գործառույթը հասանելի էր WhatsApp-ի iOS-ի փորձարկողներին: Այժմ այն ​​կարող է օգտագործվել որոշ բետա փորձարկողների կողմից Android-ում: Առայժմ հայտնի չէ, թե բոլոր հարթակներում աշխատող սթիքերների խմբագրիչով մեսենջերի ամբողջական տարբերակը երբ կթողարկվի։

Օրերես հայտնի էր դարձել, որ WhatsApp-ը մշակում է նոր գործառույթ, որը Android օգտատերերին թույլ կտա ընտրել, թե երրորդ կողմի որ հավելվածներից հնարավոր կլինի չատով հաղորդակցվել այս մեսենջերի հետ:

Նաև վերջերս WhatsApp-ում հայտնվել են տեքստի ֆորմատավորման նոր հնարավորություններ, որոնք թույլ են տալիս տեքստը կառուցվածքավորել, ընդգծել մեջբերումները և օգտագործել տեքստի ֆորմատավորման այլ տեսակներ: 

  • Կիսվել: