երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Walt Disney-ը եւ Warner Bros.-ը կդադարեցնեն իրենց ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանի կինոթատրոններում

Walt Disney-ը եւ Warner Bros.-ը կդադարեցնեն իրենց ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանի կինոթատրոններում

The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում Է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինայի իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա եւ ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում Է Disney ընկերության հայտարարության մեջ:

«Մենք ապագա բիզնես-որոշումներ կընդունենք՝ հիմնվելով իրադրության փոփոխությունների վրա»,-նշվում Է հայտարարության մեջ: Մինչդեռ Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում:

«Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի լույսով WarnerMedia-ն կասեցնում Է իր գեղարվեստական ֆիլմի՝ «Բեթհեմի» Էկրան բարձրանալը Ռուսաստանում»,-ԶԼՄ-ները մեջբերում են WarnerMedia-ի ներկայացուցչի խոսքը:

«Մենք կշարունակենք իրադրությանը հետեւել դրա զարգացման համեմատ: Մենք այդ ողբերգության արագ եւ խաղաղ լուծման հույս ունենք»,-նշել Է նա: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք Է կայանար մարտի 3-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: