շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստնում հաստատվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք,մահացել է 40 մարդ

Վրաստնում հաստատվել է կորոնավիրուսի 15 712 նոր դեպք,մահացել է 40 մարդ

օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 15 712 նոր դեպք: Այդ մասին այսօր հայտնել են COVID-19-ի դեմ օպերատիվ շտաբից, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Տվյալները ստացվել են 46,4 հազար թեստի անցկացման հիման վրա: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու ընդհանուր թիվը կիրակի հասել է 1 454 065-ի:

COVID-19-ի հետեւանքով մահացել է 40 պացիենտ:  Վրաստանում «կորոնավիրուս» ախտորոշմամբ մահվան դեպքերի թիվն այժմ կազմում է 15 556:

Ապաքինվել է 21 623 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 248 242-ի:

Ներկայում Վրաստանում կա 190 241 հաստատված ակտիվ դեպք, որոնցից 6 123-ը (հիվանդների ընդհանուր թվի ավելի քան 3 տոկոսը) բուժվում է հիվանդանոցներում: 1 270 պացիենտի վիճակը գնահատվում է ծանր, 284 պացիենտ միացված է ԹԱՕ սարքին: 1 581 քաղաքացի գտնվում է քովիդ-հյուրանոցներում բժիշկների հսկողության ներքո, իսկ 182 537 մարդ բուժվում է տնային պայմաններում:

 

  • Կիսվել: