Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Հայաստանը կարող է անել նույնը. Սաակաշվիլի
Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Կարծում եմ՝ հայերը գիտեն, թե Իվանիշվիլին ինչ բերեց Վրաստանին՝ կոռուպցիայի, հանցավորության և ազգային հարստության թալանի վրա հիմնված բռնապետություն, զանգվածային քաղաքական ռեպրեսիաներ, սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումներ, միջազգային մեկուսացում և ստրկացում Մոսկվային։
Սիրելի հայ հարևաններ, մի՞թե դուք ցանկանում եք ունենալ նման երկիր։ Մի կրկնեք Վրաստանի սխալը, որքան էլ քննադատաբար վերաբերվեք գործող իշխանություններին։ Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, սակայն այն գնեց այլ հարևաններից՝ շատ ավելի ցածր գնով։ Հայաստանը նույնպես կարող է անել նույնը։
Այժմ, երբ ձեզ աջակցում են և՛ Եվրոպան, և՛ Ամերիկան, մի՛ վատնեք այդ հնարավորությունը և մի՛ մեկուսացրեք ձեզ աշխարհից։ Ինչպես ցույց է տալիս Վրաստանի շատ տխուր նախադեպը, օլիգարխի օգտին և Փաշինյանի դեմ քվեարկելը բացարձակ ինքնասպանություն կլինի, և ես վստահում եմ ձեր մեծ ժողովրդի իմաստությանը, որ դուք երբեք նման քայլի չեք գնա։ Կեցցե՛ Հայաստանը»,-գրել է Սաակաշվիլին։


