երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքից. Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքn ընդունելուց՝ չնայած այլ երկրների ներկայացուցիչների քննադատությանը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը վստահ է, որ օրինագիծը ոչ թե կհեռացնի Վրաստանին ԵՄ-ից, այլ ավելի շուտ կմոտեցնի, քանի որ թափանցիկությունը Եվրամիության հիմնական գերակայությունն է։

«Թափանցիկության մասին» օրենքը ծառայում է եվրաինտեգրման խնդրին, եթե մենք չպաշտպանենք պետության ինքնիշխանությունը, մեզ հետ կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, խաղաղությունն ու եվրաինտեգրումը կմնան անցյալում»,- ասել է Կոբախիձեն:

  • Կիսվել: