Վրաստանում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի
Վրաստանի բարձրլեռնային Ռաչա շրջանի Շովի հանգստավայրում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ն։
«Այսպիսով զոհերի թիվը հասել է 28-ի»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այս պահին փրկարարները փնտրում են ևս հինգ անհետ կորածի։