կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիք. երկրի վարչապետ

Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիք. երկրի վարչապետ

Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիք, սակայն խուճապի պատճառ չկա։ Ինչպես հաղորդում է "Նովոստի Գրուզիան", Այս մասին սեպտեմբերի 10-ին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

"57 դեպք այսօր եւ 44 երեկ, ուղղակիորեն ցույց են տալիս, որ համաճարակաբանական իրավիճակը երկրում կամաց-կամաց փոխվում է։ Ինչպես եւ ենթադրում էինք, փաստորեն սկսվում է երկրորդ ալիքի գործընթացը, այդ գործընթացը սկսվում է։ Մենք սպասում ենք այս աշնանը, եւ աշնանը գործընթացը սկսվում է: Գլխավորն այն է, որ խուճապի ոչ մի առիթ չկա, քանի որ մենք լիովին կառավարում ենք իրավիճակը, և իրավիճակը վերահսկողության տակ է", - ասել է Գախարիան։

Վարչապետի խոսքով, կառավարությունը համաճարակի առաջին օրերից գործել է "արագ եւ ժամանակին", իսկ կարեւորագույն քայլը դարձել է "վիրուսի տարածման ռիսկերի կառավարումը":

"Օրինակ՝ համաճարակի առաջին օրերին մեր առողջապահական համակարգը օրական անցկացրել է 150 ՊՇՌ-թեստ։ Այսօր առողջապահության համակարգը կարող է միջինը 6-7 հազար թեստ անել, իսկ շուտով հնարավորություն կստեղծվի օրական 10 հազար թեստ անել", - պարզաբանել է Գահարիան։

Նա հավելել է, որ չնայած այն բանին, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը եւ հիվանդանոցային համակարգը լիովին պատրաստ են հիվանդների ընդունմանը, Վարչապետի խոսքով, պետք է հատկապես հոգ տանել տարեցների մասին եւ պաշտպանել նրանց վիրուսով վարակվելուց:

 

  • Կիսվել: