Վրաստանում կորոնավիրուսի նոր «ռեկորդ». 1 օրում` 87 դեպք
Վրաստանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 87-ով, գրում է "Ալիք մեդիան"։
Սա պանդեմիայի ողջ ընթացքում մեկ օրա ընթացքում գրանցված հիվանդացության ամենաբարձր ցուցանիշն է:
Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալների` վարակվածների ընդհանուր թիվը 1917 է:
Մեկ օրում դուրս է գրվել 20 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվը 1354 է: Պանդեմիայի ընթացքում մահացել է 19 վարակակիր: