շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վրաստանում կարող են չեղարկել ընտրություններում կանանց առաջադրվելու քվոտան

Վրաստանում կարող են չեղարկել ընտրություններում կանանց առաջադրվելու քվոտան

Վրաստանի խորհրդարանի բյուրոն օրինագիծ է գրանցել, որը վերացնում է խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներում կանանց քվոտաները: Բյուրոյի նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:

Ընտրական օրենսգրքի գործող հոդվածի համաձայն ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կուսակցական ցուցակներում պատգամավորության թեկնածուների յուրաքանչյուր քառյակում պետք է լինի առնվազն մեկ կին: Այսպես կոչված գենդերային քվոտաները վերացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել ընդդիմադիր «Գիրչի» քաղաքական խումբը: Ընդ որում, ինչպես բյուրոյի նիստում օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Բեկա Դավիթուլիանին, խորհրդարանական մեծամասնությունը կաջակցի նախաձեռնությանը: Օրինագիծը նախաձեռնողների խնդրանքով կքննարկվի արագացված կարգով:

 

  • Կիսվել: