հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վրաստանում հատուկջոկատայիններն ուժով ցրում են ցույցը

Վրաստանում հատուկջոկատայիններն ուժով ցրում են ցույցը

Դեկտեմբերի 2-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 5-րդ օրը, Ներքին գործերի նախարարությունն (ՆԳՆ) ի տարբերություն նախորդ օրերի, բողոքի ցույցը բիրտ ուժով սկսել է ցրել ավելի շուտ՝ 21:30-ից, գրում է aliq.ge-ն: 

Ապրիլի 9-ի փողոցում կանգնած ոստիկանները շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա և ուժի կիրառմամբ սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին։ Բազմաթիվ մարդիկ են բերման ենթարվել:

Ցուցարարների դեմ պարբերաբար կիրառվում է արցունքաբեր գազ, ջրցան մեքենա և այլ բռնի միջոցներ:

  • Ժամը 21:50-ի դրությամբ խորհրդարանի դիմացի տարածքում միայն հատուկջոկատայիններ էին: Նրանք ցուցարարների որոշակի խմբի շրջափակել էին Քաշվեթիի եկեղեցու բակում։
  • Ժամը 21։55-ի դրությամբ Կապույտ պատկերասրահի դիմաց ոստիկանական շղթա է կազմվել։
  • Ժամը 22:30-ի դրությամբ ցուցարարների մի մասը շարժվել է դեպի մետրոյի «Ռուսթավելի» կայարան։

ՆԳՆ-ն կրկին ցուցարարներին կոչ է անում ցրվել, հակառակ դեպքում սպառնում է կիրառել «հատուկ միջոցներ»։ Ցուցարարների մի մասը շարունակում է օգտագործել պիրոտեխնիկա։

  • Կիսվել: