կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4028 նոր դեպք, մահացել է 21 բուժառու

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4028 նոր դեպք, մահացել է 21 բուժառու

Փետրվարի 14-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4028 նոր դեպք՝ տեղեկացնում է jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 22 517 մարդ, մահացել է 21 բուժառու:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 458 093 դեպք, որից ապաքինվել է 1 270 759 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 15 577:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 9688 հետազոտություն, այդ թվում 6768-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2920-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 41.58% է, վերջին 14 օրվանը՝ 31.92%, վերջին 7 օրվանը՝ 33.03%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 775 482 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 478 մարդ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 10 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 202 բուժառու, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1481 անձ:

 

  • Կիսվել: