շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Վրաստանում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Վրաստանում հակակառավարական ցույցերը շարունակվում են

Վրացական ընդդիմության կողմնակիցները դարձյալ փակել են Ռուսթավելի պողոտան՝ 11-րդ անգամ հավաքվելով խորհրդարանի մոտ, տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է, որ նրանց չի խանգարել անգամ այն, որ կիրակի կեսօրին Թբիլիսիի քաղաքապետարանը խորհրդարանի մոտ տոնածառ է տեղադրել, ընդ որում ոստիկանությունը ստիպված է եղել հսկել տեղադրման պրոցեսը։

Հիշեցնենք, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

 

  • Կիսվել: