շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վրաստանում անտառներ են այրվում. հրդեհի մարմանը մասնակցում են ուղղաթիռները և 250 փրկարար

Վրաստանում անտառներ են այրվում. հրդեհի մարմանը մասնակցում են ուղղաթիռները և 250 փրկարար

Բորժոմի վարչական շրջանի Քվաբիսխևի գյուղում (Սամցխե-Ջավախք) անտառային զանգվածում կրակի մեկուսացման գործընթացին մասնակցում է 250 հրշեջ-փրկարար: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջ-փրկարարական ուժերի դեպարտամենտի պետ Դավիթ Սուխիշվիլին։
 
Հրդեհը բռնկվել է Քուռ գետի աջ ափին գտնվող Քվաբիսխևի գյուղի անտառում: Նախնական տեղեկություններով՝ կրակը տարածվել է մոտ 3 հեկտար տարածքում։
 
«Մոբիլիզացվել է սահմանապահ ոստիկանության երեք ուղղաթիռ, որոնք կվերսկսեն կրակը մարելու աշխատանքները, երբ քամին հանդարտվի։ Հրշեջների թիվը նույնպես ավելացվել է` հասնելով 250-ի։ Մենք տեղում ունենք համապատասխան սարքավորումներ և աշխատում ենք հրդեհը մարելու ուղղությամբ»,-ասել է Սուխիշվիլին։

  • Կիսվել: