ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վրաստանն աջակցում է Ուկրաինային. Պապուաշվիլի

Վրաստանն աջակցում է Ուկրաինային. Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Twitter»-ում գրել է խորհրդարանական պատվիրակության Ուկրաինա այցի վերաբերյալ, տեղեկացնում է akhaltskha.net-ը:

«Ես Կիև եմ ժամանել վրացի խորհրդարանականների հետ՝ Վրաստանի ուղերձն Ուկրաինային փոխանցելու համար. Մենք կիսում ենք ձեր վիշտը։ Վրաստանն աջակցում է Ուկրաինային: Վրացիները կանգնած են ուկրաինացիների կողքին»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը Կիևում է։ Պատվիրակությունը երեկ է մեկնել Ուկրաինա։

Պատվիրակության կազմում են Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակներ Դավիթ Սերգեենկոն, Արչիլ Թալակվաձեն և Լևան Իոսելիանին։ Նաև Սփյուռքի և Կովկասի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Բեքա Օդիշարիան, «Լելոյի» անդամ Անա Նացվլիշվիլին, «Գիրչիի» անդամ Վախտանգ Մեգրելիշվիլին, «Հանրապետական» ​​Խաթունա Սամնիձեն և «Հանուն Վրաստանի» կուսակցության անդամ Գիորգի Խոջևանիշվիլին:

  • Կիսվել: