Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը բախվել է «ԿԱՄԱԶ»-ին. զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 38-ը
Ստավրոպոլի երկրամասում ավտոբուսի և «ԿԱՄԱԶ» բեռնատարի բախման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 38-ը՝ վիրավորվել։ Վիրավորների թվում կա 10 երեխա, որոնցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հաղորդում է «Կոմերսանտը»՝ հղում անելով Պետական ճանապարհային անվտանգության տեսչությանը։
Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 1:00-ի սահմաններում՝ Ժելեզնովոդսկի Ինոզեմցևո գյուղի մոտակայքում։ Ավտոբուսը Վրաստանից Մոսկվա էր ուղևորվում, և ավտոբուսում եղել է 43 մարդ։
Տարածաշրջանային պետական ճանապարհային տեսչության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը գերազանցել է անվտանգ արագության սահմանը և չի կարողացել պահպանել բավարար հեռավորություն առջևի «ԿԱՄԱԶ» բեռնատարից։
Բախումից հետո ավտոբուսը հայտնվել է առվի մեջ։



