չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վրաստանի վարչապետը հայտարարել է Թբիլիսում 1,260 մլրդ դոլար արժողությամբ գերժամանակակից օդանավակայան կառուցելու մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է Թբիլիսում 1,260 մլրդ դոլար արժողությամբ գերժամանակակից օդանավակայան կառուցելու մասին

Մի քանի տարուց Թբիլիսիում շահագործման կհանձնվի բոլորովին նոր, գերժամանակակից օդանավակայան. այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է 1tv.ge-ն։

«Մենք դիտարկել ենք երկու այլընտրանքային տարբերակ. մեկը վերաբերում էր հին օդանավակայանի ընդլայնմանը, մյուսը՝ Վազիանիում նոր օդանավակայանի կառուցմանը։  Նոր օդանավակայանի կառուցման արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ 260 միլիոն դոլար։ Ընդլայնումը կմեծացնի ուղևորահոսքը մինչև առավելագույնը 15 միլիոն ուղևոր»,- նշել է Վրաստանի վարչապետը։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ նոր օդանավակայանը լիովին կհամապատասխանի ամենաբարձր ժամանակակից չափանիշներին։

  • Կիսվել: