երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

Վրաստանի նախագահը աջակցություն է հայտնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ արտասահմանյան գործակալների մասին օրենքի դեմ ցուցարարներին՝ մեղադրելով ոստիկանությանը երկրի եվրոպական ապագան պաշտպանող մարդկանց ձերբակալելու մեջ։

«Քաղաքացիական հասարակության զանգվածային ցույցը Թբիլիսիում ընդդեմ «ռուսական օրենքի» (Օտարերկրյա գործակալների մասին օրենք): Ջրցան մեքենաներով և գազային ատրճանակներով հատուկ ջոկատայինները պատրաստ են գործողություններ ձեռնարկել իրենց եվրոպական ապագան պաշտպանող քաղաքացիական անձանց դեմ։ Ձերբակալությունները շարունակվում են։ Վրաստանը չի ենթարկվի վերախորհրդայնացման»,-գրել է Զուրաբիշվիլին X-ում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ խոսքը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի մասին է։

Այն ներկայացրել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։

  • Կիսվել: