կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վրաստանի նախագահի էջը հաքերները կոտրել են ու Սաակաշվիլիի նկարը տեղադրել

Վրաստանի նախագահի էջը հաքերները կոտրել են ու Սաակաշվիլիի նկարը տեղադրել

Անհայտ անձինք այսօր կոտրել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական կայքը և դրանում տեղակայել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ I`ll be back («Ես կվերադառնամ») մակագրությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախագահի` ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Իրինա Շենգելիան այս մասին հայտնել է. «Մենք այժմ պարզում ենք, թե ինչ է եղել: Գործին միացել է նաև նախագահի անվտանգության ծառայությունը: Ամենայն հավանականությամբ՝ դա հաքերային գրոհ էր»:

 Նշենք, որ նախագահի կայքն այժմ էլ անհասանելի է:

  • Կիսվել: