կիրակի, մարտ 3
3 / 3 / 2024
Վրաստանի խորհրդարանին է ներկայացվել ԼԳԲՏ+ ցույցերն արգելելու մասին օրինագիծ

Վրաստանի խորհրդարանին է ներկայացվել ԼԳԲՏ+ ցույցերն արգելելու մասին օրինագիծ

Ըստ Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության՝ «Պահպանողական շարժում» կուսակցությունը, որը Վրաստանում ավելի հայտնի է որպես «Ալտ-Ինֆո» (Alt-Info) շարժում, 2022 թվականի նոյեմբերին դիմել էր Վրաստանի խորհրդարանին ԼԳԲՏ+ ցույցերն արգելելու օրենսդրական նախաձեռնությամբ, գրում է jnews.ge-ն:

Օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են՝ Գիորգի Քարդավան, Զուրաբ Մախարաձեն, Իրակլի Մորգոշիան, Շոթա Մարտինենկոն և Կոնստանտին Մորգոշիան: Նրանք դիմումը խորհրդարանին են ներկայացրել «25 հազար համախոհների» անունից։

Նախագծով առաջարկվում է ակցիաների մասնակիցներին 3 000 լարիի չափով կամ ազատազրկել 25 օր ժամկետով, իսկ կազմակերպչի դեպքում ավելի խիստ վարվել՝ 5 հազար լարի տուգանք կամ 30 օր ազատազրկում։

«Պահպանողական շարժումը» որպես կուսակցություն գրանցվել է 2021 թվականի վերջին։ «Ալտ-Ինֆո» հեռուստաալիքի ղեկավարները կուսակցության առաջնորդներն են։

  • Կիսվել: