ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին հանրահավաք է

Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կրկին հանրահավաք է

Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի է ունենում «Համառ» և «Դաֆիոնի» շարժումների կազմակերպած հանրահավաքը, հայտնում է Առաջին ալիքը։

Հավաքվածները դեմ են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին և հայտարարում են, որ բողոքի ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, քանի դեռ խորհրդարանը հետ չի կանչել օրինագիծը։

 

Հանրահավաքի մասնակիցներն այսօրվա գործողությունների կոնկրետ ծրագիր դեռ չեն հայտնում, թեև ասում են, որ կարող են երթ անցկացնել Գերագույն դատարանի շենքի մոտ։

«Ուզում ենք բարձրաձայնել այն խնդիրները, որոնք առկա են դատական ​​համակարգում»,- ասում են հանրահավաքի մասնակիցները։

Արդեն մի քանի օր է, ինչ Թբիլիսիում ցույցեր են ընթանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ։ Հանրահավաքի մասնակիցները նաև կառավարության փոփոխությունն են պահանջում։

  • Կիսվել: