ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Վրաստանի խորհրդարանի մոտ եվրոպամետ ցույցը շարունակվում է

Վրաստանի խորհրդարանի մոտ եվրոպամետ ցույցը շարունակվում է

Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը, եվրոպամետ բողոքի ցույցը վերսկսվել է: Պողոտայում երթևեկություննը կաթվազահար է, գրում է aliq.ge-ն:

Խորհրդարանի հարակից Չիտաձեի և Ճիճինաձեի փողոցներում ոստիկանականները կենդանի պատ են կազմել, նշված հատվածում տեղաշարժը սահմանափակված է։

Հանրահավաքի մասնակիցների մի մասը սուլելով հարվածում է խորհրդարանի դիմաց տեղադրված երկաթե պատնեշին:

Նշենք, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Թբիլիսիում և երկրի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են ընթանում։ Քաղաքացիները բողոքում են նոյեմբերի 28-ի «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանը Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցն օրակարգ չի մտցնի մինչև 2028 թվականի վերջ։

 

  • Կիսվել: