Վրաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է անում միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սանձազերծելուն: Պապուաշվիլին թվիթերյան էջում դիմել է միջազգային հանրությանը.
«Ցավոք, Ուկրաինայի պատերազմից խուսափել չհաջողվեց։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը արդյունավետ և հաստատուն քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կողմից հակամարտության սրումը կասեցնելու և միջազգային նորմերին համապատասխանությունն ապահովելու համար։ Դժվար պահին մենք Ուկրաինայի կողքին ենք»,- գրել է Պապուաշվիլին: