հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է

Վրաստան կարտոֆիլի ներկրմամբ ՀՀ-ն 9-րդ, արտահանմամբ՝ 3-րդ տեղում է

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-մայիս ամիսներին կարտոֆիլի արտահանման ծավալներն աճել են, իսկ ստացված եկամուտները` նվազել, գրում է aliq.ge-ն:

Տեղեկության համաձայն՝ ներմուծման ծավալը կրկնակի կրճատվել է, չնայած վճարված գումարը գերազանցում է նախորդ տարվա արժեքը։

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի 5 ամիսներին Վրաստանից արտահանվել է 20 հազար 047 տոննա կարտոֆիլ՝ 4,698 մլն դոլար արժողությամբ: 2021 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել է՝ 15 հազար 091 տոննա՝ 5,163 մլն դոլար արժողությամբ։ Տվյալների համաձայն՝ այս տարի ապրանքի ինքնարժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է։

Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա 2022 թվականի 5 ամսում Վրաստանը գնել է 3 109 տոննա կարտոֆիլ՝ 1,881 մլն դոլար արժողությամբ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գնել է 6 524 տոննա՝ 1,425 մլն դոլար արժողությամբ։

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանը կարտոֆիլ է գնել հետևյալ երկներից.

Գերմանիա՝ 1 159 տոննա՝ 1,047 մլն դոլար արժողությամբ,
Թուրքիա՝ 1005 տոննա՝ 217,5 հազար արժողությամբ,
Ադրբեջան՝ 439,7 տոննա՝ 246,6 հազար արժողությամբ,
Նիդեռլանդներ՝ 371,5 տոննա՝ 308,1 հազար դոլար արժողությամբ,
Ֆրանսիա՝ 62,5 տոննա՝ 42,3 հազար դոլար արժողությամբ,
Եգիպտոս՝ 24 տոննա՝ 6,6 հազար դոլար արժողությամբ,
Պակիստան՝ 23,5 տոննա՝ 5,4 հազար դոլար արժողությամբ,
Իրան՝ 22,5 տոննա՝ 6,7 հազար դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 0,6 տոննա՝ 450 դոլար արժողությամբ:
2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստանը կարտոֆիլ է արտահանել հետևյալ երկրներ.

Ադրբեջան՝ 1 140 տոննա՝ 1,389 մլն դոլար արժողությամբ,
Ռուսաստան՝ 7 090 տոննա՝ 2,902 մլն դոլար արժողությամբ,
Հայաստան՝ 1 154 տոննա՝ 357,5 հազար դոլար արժողությամբ,
Մոլդովա՝ 185,4 տոննա՝ 18,5 հազար դոլար արժողությամբ,
Ուկրաինա՝ 170,9 տոննա՝ 17,3 հազար դոլար արժողությամբ,
Էստոնիա՝ 44,18 տոննա՝ 13,2 հազար դոլար արժողությամբ:

  • Կիսվել: