Վորոնեժում վարորդի գլուխը հայտնաբերվել է մեքենայից 50 մ հեռավորության վրա
Վորոնեժի անտառներից մեկում գտել են ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է գլխատված տղամարդու դի, տեղեկացնում է Լենտան:
Ավտոմեքենան հայտնաբերվել է հոկտեմբերի 31-ի առավոտյան: Ըստ ականատեսների՝ 53-ամյա վարորդի գլուխը հայտնաբերվել է մեքենայից 50 մետր հեռավորության վրա:
Նախնական տվյալներով՝ մահացածը եղել է տաքսու վարորդ:
Իրականացվում է նախաքննություն: