կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վլադիմիր Ժիրինովսկու իբր մահվան մասին տեղեկատվությունը կեղծ է եւ անհիմն․ ՌԴԼԿ

Վլադիմիր Ժիրինովսկու իբր մահվան մասին տեղեկատվությունը կեղծ է եւ անհիմն․ ՌԴԼԿ

Վլադիմիր Ժիրինովսկու իբր մահվան մասին տեղեկատվությունը կեղծ է եւ անհիմն:  «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության կենտրոնական ապարատի առաջին ղեկավարի տեղակալ, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Կարգինովը:

Ավելի վաղ ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Ժիրինովսկին կորոնավիրուսով հոսպիտալացվել է փետրվարի 2-ին, նրա վիճակը գնահատվում է կայուն: Կուսակցությունից նաեւ հայտնել են, որ Ժիրինովսկին շարունակում է աշխատել։

«Եղել են սադրանքներ, գիշերային հեռախոսազանգեր Վլադիմիր Վոլֆովիչի մահվան առնչությամբ, դրանք տեղի են ունեցել ամբողջ երկրում։ Մենք պարզաբանել ենք իրավիճակը, որ դա սուտ է եւ անհիմն»,- նշել է Կարգինովը՝ հավելելով, որ զանգերը եղել են կեղծ հեռախոսահամարներից։

Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հարցումներ են ուղարկվել ուժային կառույցներ։

  • Կիսվել: