ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Վլադիմիր Զելենսկին Լեհաստանում հանդիպել է Անջեյ Դուդայի հետ

Վլադիմիր Զելենսկին Լեհաստանում հանդիպել է Անջեյ Դուդայի հետ

 Մի շարք արտասահմանյան այցերի ավարտից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի Ժեշուվ քաղաքում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հաղորդագրությունը:

Ուկրաինայի ղեկավարն իր լեհ գործընկերոջը տեղեկացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և առաջիկայում իրավիճակի զարգացման կանխատեսումների մասին։ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ուկրաինայի ներկայիս պաշտպանական կարիքների և ուկրաինական բանակի հզորացմանն ուղղված իր քայլերի մասին։

Ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության և համատեղ դիվանագիտական քայլերը։

Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև Բրյուսել կատարած այցի մասին և ընդգծել ԵՄ-ին արդեն այս տարի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությունը ։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ «դա կարևոր շարժառիթ կլիներ ուկրաինական հասարակության և բանակի համար, որոնք անցնում են դժվարին մարտահրավերների միջով»։

Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Մեծ Բրիտանիա, որտեղ վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո ելույթ էր ունեցել Բրիտանիայի խորհրդարանում: Այնուհետև Զելենսկին մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Փարիզից հետո Զելենսկին մեկնել էր Բրյուսել և մասնակցել ԵՄ գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր:

  • Կիսվել: