կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը կարծիքներ են փոխանակել «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպման մասին

Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը կարծիքներ են փոխանակել «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Instagram-ի իր էջում գրառում է կատարել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույց անցկացնելու մասին:

Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Բեռլինում «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցությունները, ինչպես նաեւ պատժամիջոցների կիրառումը:

«Փոխանակել ենք կարծիքներ @charlesmichel-ի հետ Բեռլինում «Նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների հանդիպման, հետագա դիվանագիտական ջանքերի ու պատժամիջոցների մասին: Այսօր մեր ամենամեծ թշնամին խուճապն է: ԵՄ կողմից աջակցության կարեւոր ազդանշան է այն, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,-գրել է Զելենսկին:

  • Կիսվել: