ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վլադիմիր Պուտինը խորապես ցավում է Ռուսաստանում տեղի ունեցող ողբերգությունների համար․ Պեսկով

Վլադիմիր Պուտինը խորապես ցավում է Ռուսաստանում տեղի ունեցող ողբերգությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորապես ցավում է երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար, այդ թվում «Կրոկուս սիթի հոլի» ողբերգության։ Այս մասին նշել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Համառուսաստանյան պետական հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ընկերության լրագրող Պավել Զարուբինի հարցազրույցում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Պետության ղեկավարը նման ողբերգություններն իր միջով է անցկացնում։ Եվ հավատացեք, եթե եթե նրա աչքերին արցունք չեք տեսնում, դա չի նշանակում, թե նա չի ցավում։ Եվ այն, ինչ ապրում է նա, հազիվ թե որեւէ մեկը երբեւէ իմանա եւ հասկանա։ Այդ թվում եւ մենք ձեզ հետ միասին»,- ասել է Պեսկովը։

  • Կիսվել: