շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վիշեգրադյան քառյակում համաձայնություն չկա Ուկրաինայի հարցով

Վիշեգրադյան քառյակում համաձայնություն չկա Ուկրաինայի հարցով

Ուկրաինային ռազմական օգնության հարցում խոր տարաձայնություններ են ծագել Պրահայում Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Սլովակիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։ «Վիշեգրադյան քառյակը» սովորաբար ձգտում է միասնական լինել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների հարցում: Սակայն այժմ Հունգարիան և Սլովակիան չեն ցանկանում միանալ Չեխիայի գլխավորած դաշինքին, որը ծրագրել է Եվրամիության անդամ չհանդիսացող երրորդ երկրներից Ուկրաինային անհրաժեշտ ռազմամթերք ձեռք բերել:

Վարշավան, ի թիվս 18 երկրի, աջակցում է չեխական նախաձեռնությանը։ Գերմանիան և Ֆրանսիան նույնպես անցյալ շաբաթ հայտարարել են, որ ներդրում կանեն չեխական ծրագրի մեջ, սակայն կանցլեր Օլաֆ Շոլցը հաստատել է, որ իր երկիրը մեծ հեռահարության հրթիռներ չի ուղարկի Ուկրաինա:

Հունգարիան և Սլովակիան, սակայն, համաձայն չեն՝ պատճառաբանելով, որ առաջին տեղում իրենց ազգային շահերն են:

  • Կիսվել: