Վիկտոր Օրբանը հինգերորդ անգամ ընտրվել է Հունգարիայի վարչապետ
Հունգարիայի Պետական ժողովն այսօր Վիկտոր Օրբանին վերընտրեց վարչապետի պաշտոնում՝ ևս չորս տարի ժամկետով։
Նիստում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 133, դեմ՝ 27 պատգամավոր։ Օրբանը վարչապետի պաշտոնը կզբաղեցնի հինգերորդ անգամ։ Նա Հունգարիայի կառավարությունը ղեկավարել է 1998-2002 թվականներին, այնուհետև՝ 2010 թվականից առայսօր։