ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Վիեննայում վերսկսվում են Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան հայտնել է, որ մեկնում է Վիեննա՝ մասնակցելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին։

«Գնում եմ Վիեննա՝ քննարկելու հուլիսի 20-ին համակարգողի ներկայացրած տեքստի հիման վրա լիարժեք վերադարձը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԳՀՀԾ-ին»,-  գրել է պաշտոնյան Twitter-ի իր միկրոբլոգում։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ևս հայտնել է, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ միջուկային գործարքի շուրջ բանակցությունները շարունակելու համար։

Ավելի վաղ իրանական կողմից տեղեկություն էր տարածվել, որ միջուկային գործարքի վերականգնման բանակցային գործընթացը կարող է վերսկսվել օգոստոսի 8-ից հետո։

  • Կիսվել: