երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի շուրջը բանակցությունները մի քանի օրով կդադարեցվեն. IRNA

Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շուրջը բանակցությունները երեք օրով կդադարեցվեն: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել Է Իրանի IRNA գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ մասնակիցներն Ավստրիայի մայրաքաղաքում կոնսուլտացիաները կավարտեն դեկտեմբերի 30-ին և բանակցությունների սեղանի շուրջը կվերադառնան 2022 թվականի հունվարի 3-ին:

Դեկտեմբերի 27-ին Վիեննայում, որտեղ ապրիլից ընթանում են իրանական միջուկային գործաքի շուրջը բանացությունները, սկսվել Է ԳՀՀՊ-ի վերականգնման կոնսուլտացիաների ութերորդ փուլը՝ Իրանի և միջազգային միջնորդների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) «հնգյակի» համատեղ հանձանաժողովի նիստի շրջանակներում: Նշվել Է, որ բոլոր կողմերը ձգտում են ԳՀՀՊ-ի վերականգնմանը՝ սկզբնական տեսքով:

 
 

  • Կիսվել: