չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան Իրանի ժողովրդի համար. ԻԻՀ ԱԳՆ

Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան Իրանի ժողովրդի համար. ԻԻՀ ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «13 -րդ կառավարությունը կարծում է, որ Վիեննայի բանակցությունները պետք է շոշափելի ձեռքբերում ունենան իր ժողովրդի համար, և ոչ ոք չի ընդունի մի գործընթաց, որը լինի պարզապես ժամանակի կորուստ», գրում է parstoday.com-ը:  

Երկուշաբթի օրն Իրանի ռադիոհեռոըւստատեսության երկրորդ ալիքի լրատվական հաղորդման ժամանակ, Հուսեյն Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Իրանի խորհրդարանն ու կառավարությունը ձգտում են  բանակցություններում լիարժեք ապահովել իրանցիների իրավունքները: Մենք հույս ունենք, որ Վիեննայի բանակցությունները կընթանան բանականության և տրամաբանության հիման վրա»:

Նա հավելել է. «Ամերիկացիների առաջին սխալը կայանում է Իրանի ժողովրդի դեմ սպառնալիքի բառապաշարի կիրառման մեջ: Նրանք պետք է  քաղաքավարությամբ վերաբերվեն Իրանի ժողովրդին»:

Ամիր Աբդուլլահյանի խոսքով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած բանակցություն, որը հիմնված կլինի տրամաբանության վրա»:

«Բանակցությունները դիվանագիտության գործիքներից մեկն են, և մենք ակնկալում ենք, որ մյուս կողմը ժամանակ չի կորցնի, քանի որ ոչ ոք դա չի ընդունի»,- ասել է նա:

  • Կիսվել: