Վենս․ ԱՄՆ-ը կշարունակի ձգտել Իրանի հետ համաձայնության հասնել՝ անկախ Իսրայելի դիրքորոշումից
Միացյալ Նահանգները կշարունակի ձգտել Իրանի հետ համաձայնության հասնել , այդ թվում՝ նրա միջուկային ծրագրի շուրջ, անկախ Իսրայելի դիրքորոշումից այս հարցում, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը։
«Մենք կարող ենք հասնել Իրանի միջուկային ծրագրի երկարաժամկետ կարգավորման: Իսրայելին դա կարող է դուր գալ կամ չգալ, բայց մենք հիմնարար կերպով հավատում ենք, որ դա համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին: Ուստի, մենք կշարունակենք հետապնդել այն», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում:


