Վենեսուելայում իրավիճակը բարելավվում է Մադուրոյի ձերբակալությունից հետո. ԱՄՆ պետքարտուղար
Վենեսուելայում իրավիճակը բարելավվում է նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու՝ ԱՄՆ գործողությունից հետո, և դրական զարգացումները կշարունակվեն: Այս մասին այսօր Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նա, մասնավորապես, նշել է. «Վենեսուելան հիմա ավելի լավ է, քան չորս շաբաթ առաջ էր։ Եվ ես կարծում եմ, սպասում և հուսով եմ, որ երկիրն երեք, վեց, ինը ամիս անց ավելի լավ կլինի»:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ-ը զանգվածային հարձակում սկսեց Վենեսուելայի վրա՝ ձերբակալելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և նրանց Նյու Յորք տեղափոխելով։
ԱՄՆ իշխանությունների կարծիքով՝ նրանք ենթադրաբար ներգրավված էին «թմրաահաբեկչության» մեջ և սպառնալիք էին ներկայացնում՝ ներառյալ ԱՄՆ-ի համար։


