շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Վենեսուելայում հայտարարվել է զորահավաք

Վենեսուելայում հայտարարվել է զորահավաք

ԱՄՆ հարձակումից հետո Վենեսուելայի իշխանությունները հայտնել են երկրի զինված ուժերի զորահավաքի մասին՝ նշելով, որ ռազմական դրություն է մտցվում նավթարդյունաբերության և այլ ոլորտների աշխատակիցների նկատմամբ: Այս մասին ասված է իրավական փաստաթղթերի պորտալում հրապարակված հրամանագրում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. «Հրամայվում է անհապաղ զորահավաք ամբողջ երկրում և ազգային ուժի կիրառում՝ արտաքին ագրեսիան հետ մղելու համար: Պետական ​​ենթակառուցվածքների, նավթարդյունաբերության և այլ կարևոր պետական ​​ոլորտների ռազմականացում։ Նման ձեռնարկությունների անձնակազմը ժամանակավորապես կլինի ռազմական դրության մեջ»:

Բացի այդ՝ հրամանագրում կարգադրվում է նաև ուժեղացնել պարեկային ծառայությունները և անվտանգությունը երկրի ցամաքային, օդային և ծովային սահմաններում։

 

  • Կիսվել: