ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին

Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին

Վենեսուելայում փրկարարները փլուզված նկուղից դուրս են բերել 43-ամյա անվտանգության աշխատակցի, որն ութ օր մնացել էր Լա Գուայրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի փլատակներում: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այս գործողությունը հույս է արթնացնում որոնողափրկարարական թիմերի մոտ, որ դեռ հնարավոր է մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից:

Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսն աշխատում էր գիշերային հերթափոխով և երկրաշարժի պահին իր փոքրիկ անվտանգության խցիկում է եղել: Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը նրա հետ կապ է հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:

Ֆլորեսը խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել:

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի: Ավելի քան 11 000 մարդ վիրավորվել է: Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու:

7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին՝ գրեթե 40 վայրկյան տարբերությամբ: Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետցնցում:

 

  • Կիսվել: