Վատիկանի հյուրատունը կվերածվի հյուրանոցի․ Պապը ստիպված է խնայել
Պապ Ֆրանցիսկոսը չէր ցանկանում դա, սակայն այժմ Վատիկանի հեղինակավոր անշարժ գույքը, այնուամենայնիվ, կդառնա հյուրանոց։ Հյուրատան շենքը տարեկան մոտ հինգ միլիոն եվրոյով վարձակալության է հանձնվել մասնավոր կառավարման ընկերության։ Il Messaggero թերթի տվյալներով՝ այն կվերածվի չորսաստղանի հյուրանոցի։
XV դարի շենքը Պողոս VI պապի պոնտիֆիկատի ժամանակ՝ 1970-ականների սկզբին, օգտագործվում էր որպես կացարան այցելող եպիսկոպոսների, քահանաների և կարդինալների համար։
Վատիկանի այս որոշման հիմնական պատճառը, ինչպես հայտնում է շվեյցարական Blick թերթը, տնտեսական նկատառումներն են։ Ըստ պարբերականի՝ մաշված շենքի վերականգնումը կպահանջեր մոտ 60 միլիոն եվրո՝ գումար, որը Վատիկանը չի ցանկացել ծախսել։ Մի քանի կարդինալներ դիմել են նոր պապ Լևոն XIV-ին՝ խնդրելով հրաժարվել հյուրանոց դարձնելու գաղափարից, սակայն նա մնացել է անզիջում․ այլընտրանք չկա։
Ի հակադրություն՝ հանգուցյալ պապ Ֆրանցիսկոսը իր պոնտիֆիկատի ընթացքում բազմիցս քննադատել է վանական միաբանություններին, որոնք իրենց անշարժ գույքը սոցիալական բնակարանների փոխարեն վերածում էին հյուրանոցների և պանսիոնների։


