շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վատ եղանակը հեղեղումներ է առաջացրել Ստեփանծմինդայում

Վատ եղանակը հեղեղումներ է առաջացրել Ստեփանծմինդայում

Վրաստանում վարարած գետը խնդիրներ է ստեղծել Ռուսաստանի հետ սահմանամերձ Կազբեգի շրջանի Ստեփանծմինդա ավանի և Գերգեթի գյուղի բնակիչների համար. հեղեղվել են ճանապարհները, և ջրով են լցվել տների առաջին հարկերը։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Արդեն սկսվել են վատ եղանակի հետևանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ Գերգեթիի քոթեջների հարակից տարածքում։                                                               

Տուժած հատվածներում են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչները։ Նրանց խոսքով՝ բնակչությունն ապահով վիճակում է, նրանց վտանգ չի սպառնում։

Ստեփանծմինդան Վրաստանում հայտնի կլիմայական և բալնեոլոգիական հանգստավայր է։ Վրացերենից թարգմանաբար Ստեփանծմինդա նշանակում է սուրբ Ստեփան։ Ավանը 1921-2007 թվականներին կոչվել է Կազբեգի։ Այն գտնվում է Թբիլիսիից 165 կմ հյուսիս՝ Կազբեկ լեռան ստորոտին, ծովի մակարդակից 1744 մետր բարձրության վրա:

  • Կիսվել: