շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները. Բլինքեն

Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները. Բլինքեն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ Վաշինգտոնում հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական մատակարարումների շրջանակը փոխվում է, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է, որ Կիևը վերադարձնի կորցրած տարածքները։

«Հակամարտության ընթացքը փոխվում է, փոխվում է նաև մեր ցուցաբերած աջակցությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ պատասխանելով Ուկրաինային կործանիչների հնարավոր մատակարարման մասին հարցին։

Ստոլտենբերգն էլ նշել է, որ Մոսկվան նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայի դեմ, ուստի ՆԱՏՕ-ն պետք է զենք մատակարարի Կիևին:

  • Կիսվել: