երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Վաշինգտոնում Լիբանանն ու Իսրայելը սկսել են բանակցությունների նոր փուլը

Վաշինգտոնում Լիբանանն ու Իսրայելը սկսել են բանակցությունների նոր փուլը

Այսօր Վաշինգտոնում Լիբանանն ու Իսրայելը սկսել են բանակցությունների նոր փուլը, հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, տեղեկացնում է Reuters-ը:

Աունը սոցցանցի իր էջում, մասնավորապես, գրել է. «Այսօր և առաջիկա օրերին մենք սկսում ենք բանակցությունների նոր փուլ, որը, հուսով ենք, վճռորոշ կլինի մեր երկրի և մեր ժողովրդի օգտին ցանկալի արդյունքի հասնելու համար»։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների ռազմական և քաղաքական պատվիրակներ, որոնց նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի կնքմանը:

 

  • Կիսվել: