հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները

Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները

Թուրքիայի արեւելյան Վան քաղաքում մարտի 31–ի ՏԻՄ ընտրություններում 55 տոկոսով հաղթած քրդական կուսակցության թեկնածուին քաղաքապետ չճանաչելուց հետո Վանում բողոքի ակցիաներ էին սկսվել, ինչը ստիպել է թուրքական իշխանությունների քայլերի դիմել։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետարանը հայտարարել է, որ ապրիլի 3-ից 17-ը Վան քաղաքում եւ հարակից շրջաններում արգելվում է ցանկացած տեսակի հավաքներ եւ բողոքի ակցիաներ։

Նշենք, որ Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց դատախազությունը գրություն է ուղարկել, ըստ որի նրան արգելվում է պետական պաշտոն զբաղցնել, ըստ այդ իշխանությունները հաղթող են ճանաչել 27 տոկոս հավաքած իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամին։

  • Կիսվել: