Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն
Վաղը ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 7 վագոն ցորեն՝ ընդհանուր 490 տոննա ծավալով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Գնացքը վաղը՝ ժամը 15:00-ին, կմեկնի «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի «Բիլաջարի» կայարանից, կուղևորվի դեպի «Բյուք Քյասիկ» կայարան, որտեղից կուղղվի դեպի Վրաստան, իսկ այնուհետև՝ Հայաստան։
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով ուղարկվել էր 3 վագոն ցորեն:


