Ամանորի գիշերը Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել մոտ 3 հազար միգրանտ
Մոտ 3 հազար օտարերկրյա քաղաքացի Ամանորի գիշերը բերման է ենթարկվել Պետերբուրգի կենտրոնական մասի ոստիկանության բաժանմունքներ։ Այս մասին «Ֆոնտանկա»-ին հայտնի է դարձել հունվարի 1-ին։
Նրանցից ավելի քան 600-ը Ռուսաստանի տարածքում են գտնվել միգրացիոն օրենսդրության տարբեր խախտումներով։
Նրանք բոլորը Նոր տարում վարչական արձանագրությունների տեսքով «նվեր» են ստացել։
Ավելի քան հարյուր մարդ կարող է վտարվել ՌԴ-ից։